Լրահոս

14.02.2012 17:13


«Երևան Ջուր». «Ջրամատակարարման շարունակականությունը Երևանում հասել է 96,1տոկոսի»

«Երևան Ջուր». «Ջրամատակարարման շարունակականությունը Երևանում հասել է 96,1տոկոսի»

Տարեցտարի բարելավվում է «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության ցուցանիշները: Առաջընթացն ակնհայտ է ոչ միայն բազային` 2007թ. արդյունքների նկատմամբ, այլև ընթացիկ 2012թ.-ի հունվարը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատելիս: Մասնավորապես, ջրամատակարարման շարունակականութունը Երևանում, որը կարևորագույն ցուցանիշներից մեկն է, կազմել է 96,1 տոկոս: Մինչդեռ Վարձակալության պայմանագրով նախատեսված 95 տոկոսին ընկերությունը պետք է հասներ միայն 2016թ.:

            Այս աննախադեպ ցուցանիշն արդյունք է մի կողմից` ներքաղաքային բաշխիչ ցանցի վերակառուցման ու ջրամատակարարման համակարգի կառավարելիության աստիճանի բարձրացման, մյուսից` ջրի արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման և ապօրինությունների դեմ պայքարի: Դրա շնորհիվ անցած տարիների համեմատ մոտ 37 մլն մ3-ով նվազել է ջրառն աղբյուրներից, ինչպես նաև 26%-ով կրճատվել էլեկտրաէներգիայի ծախսը: Ահա թե ինչու, չնայած 2011թ. մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը, ընկերությունը ոչ միայն հաջողությամբ շարունակում է կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում ներդրումային, այլև նախորդ տարվա արդյունքներով դարձել է հանրապետության թվով 39-րդ խոշոր հարկատուն` վճարված հարկերի ավելի քան 1,9 մլրդ դրամ ծավալով: Դրանից բացի, ՀՀ պետբյուջե է փոխանցվել մոտ 476 մլն դրամ, որպես վարձակալության վճար:

«Երևան Ջուր» ՓԲԸ 

Այս խորագրի վերջին նյութերը